00:06  ,  27 մարտի, 2024

Մահացել է Արթուր Աբրահամի հայրը

Բեռլինում մահացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի հայրը։

«Խոր վշտով հայտնում ենք, որ 68 տարեկանում Գերմանիայի Դաշնության Բեռլին քաղաքում վախճանվել է Գրիգոր Աբրահամյանը՝ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի հայրը:

Երևանում կայանալիք հոգեհանգստի և հուղարկավորության վերաբերյալ տեղեկություններ կտրամադրենք առաջիկայում»,- գրել է Սիրան Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում։:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում