16:55  ,  26 մարտի, 2024

Մ-21 ԵԱ․ Հայաստանի թիմն Արմավիրում պարտվեց ռումինացիներին (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը 2025թ․ Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ տուրում ընդունեց Ռումինիայի հավաքականին։

Արմավիրում տեղի ունեցած խաղում նվազագույն հաշվով հաղթեցին հյուրերը։

86-րդ րոպեին հեռացվեց ԲԿՄԱ-ի պաշտպան Էրիկ Սիմոնյանը։

87-րդ րոպեին հյուրերը գրավեցին ԲԿՄԱ-ի դարպասապահ Գոռ Մատինյանի պաշտպանած դարպասը։ Աչքի ընկավ կիսապաշտպան Կրիստիան Միհայը։

E խմբում Հայաստանի թիմը 8 խաղից հետո 2 միավորով վերջինն է 6 թիմերի պայքարում, Ռումինիան անցկացրել է 6 հանդիպում եւ 13 միավորով առաջինն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում