13:50  ,  26 մարտի, 2024

Մ-21 ԵԱ․ Հայաստանի թիմի մեկնարկային կազմը

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը 2025թ․ Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ տուրում մարտի 26-ին կընդունի Ռումինիայի հավաքականին։

Հայաստանի թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է մեկնարկային կազմը։

Հայաստան Մ-21.  Գոռ Մատինյան, Արմեն Սարգսյան, Էրիկ Սիմոնյան, Կարեն Նալբանդյան, Խարիտոն Այվազյան, Ավենտիս Ավենտիսյան, Գոռ Մանվելյան, Էդգար Փիլոյան, Գեւորգ Տարախչյան, Սերոբ Գալստյան, Նիկոլաս Կալուկյան։

Հանդիպումը Արմավիրում կմեկնարկի 15:00-ին։

E խմբում Հայաստանի թիմը 7 խաղից հետո 2 միավորով վերջինն է 6 թիմերի պայքարում, Ռումինիան անցկացրել է 5 հանդիպում եւ 7 միավորով երկրորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում