Կանադայի Մոնրեալ քաղաքում անցկացվող գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սեմյոն Դանիլյանցը մասնակցում է մենասահքի ազատ ծրագրին։
Կարճ ծրագրում նա գրավել էր 23-րդ տեղը եւ իրավունք նվաճել 24 լավագույնների մեջ պայքարը շարունակել ազատ ծրագրում։ Պայքարին մասնակցում էր 40 գեղասահորդ։
Սեմյոն Դանիլյանցը հայ գեղասահորդներից առաջինը կատարեց քառակի պտույտով ցատկ։
17-ամյա Սեմյոն Դանիլյանցը Մոսկվայից է, Հայաստանը ներկայացնում է 2021 թվականից։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում