19:56  ,  22 մարտի, 2024

Մ-21 ԵԱ․ Հայաստանի թիմը ոչ ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ (տեսանյութ)

2025թ․ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրի արտագնա խաղում ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը Պոդգորիցայում հյուրընկալվեց Չեռնոգորիայի թիմին։

Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 0:0:

E խմբում Հայաստանի հավաքականը 7 խաղից հետո 2 միավորով վերջինն է։ Չեռնոգորիան (4 խաղ) նախավերջինն է՝ 4 միավոր։

Հաջորդ տուրում Հայաստանի Մ-21 հավաքականը մարտի 26-ին Երեւանում կընդունի Ռումինիայի Մ-21 թիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում