15:11  ,  19 մարտի, 2024

Կանսելու․ Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն դրվատանքով է խոսել Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին։

«Գվարդիոլան ուժեղ անձնավորություն է։ Որոշ հարցերի վերաբերյալ մենք տարբեր կարծիքներ ունեինք, եւ ես ասում էի այդ մասին եւ այլ բաներ, որոնց հետ նա համաձայն չէր եւ ասում էր ինձ։ Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է։

Կյանքը շարունակվում է, ես շատ երջանիկ եմ Բարսելոնայում։ Ցանկանում եմ եւս երկու-երեք տարի հանդես գալ այստեղ»,- Կանսելուի խոսքը մեջբերում է AS-ը։

Կանսելուն անցած ամռանն է «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել «Բարսելոնա», որի հետ նրա վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Transfermarkt-ը Կանսելուի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English