22:37  ,  18 մարտի, 2024

Գրիզմանը վնասվածք է ստացել

Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը ոտնաթաթի վնասվածք է ստացել եւ չի օգնի Դիդիե Դեշամի գլխավորած ազգային թիմին առաջիկա ընկերական հանդիպումներում, հաղորդում է RMC Sport-ը։ Գրիզմանին կփոխարինի Հռոմի «Լացիոյի» կիսապաշտպան Մատեո Գենդուզին։

32-ամյա Գրիզմանը մասնակցել է Ֆրանսիայի հավաքականի նախորդ 84 հանդիպումներին, ինչը ռեկորդային ցուցանիշ է Ֆրանսիայի համար։ Գրիզմանի անընդմեջ հանդիպումների շարքը սկսվել է 2017թ․ հունիսին։

Ֆրանսիայի հավաքականը առաջիկա հանդիպումներում կմրցի Գերմանիայի եւ Չիլիի հավաքականների հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում