20:49  ,  18 մարտի, 2024

Հովհաննես Հարությունյան․ Ազգերի լիգայում կարող ենք դուրս գալ խմբից

Մենք ամեն խաղին պայքարում ենք հաղթանակի համար:  Ազգերի լիգայի պայքարում համարում եմ, որ կարող ենք դուրս գալ խմբից: Ամեն ինչ փորձելու ենք անել, որ ստացվի:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը:

Մարտի 18-ին Ֆուտոբլի Հայաստանի հավաքականն ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ մեդիայի ներկայացուցիչների համար բաց մարզում անցկացրեց:

Հովհաննես Հարությունյանը ազգային հավաքականի անդամների հետ մասնակցեց մարզմանը:

«Մենք ամեն խաղին պայքարում ենք հաղթանակի համար:  Ազգերի լիգայի պայքարում համարում եմ, որ կարող ենք դուրս գալ խմբից: Ամեն ինչ փորձելու ենք անել, որ ստացվի: Կոսովոն եւ Չեխիան ուժեղ մրցակիցներ են:

Գլխավոր մարզիչն ընտրել է ուժեղ մրցակիցների, որպեսզի խաղանք ուժեղների դեմ, տեսնենք մեր թույլ եւ ուժեղ կողմերը եւ հասկանա, թե ինչ ենք կարողանում անել: Մեզ համար չկա ընկերական խաղ, պետք է փորձենք հաղթել այս խաղերում:

Շատ տխուր ենք, որ չկան Տիկնիզյանն ու Դաշյանը: Դեռ չգիտենք՝ ինչ կազմով ենք խաղալու, մարզիչը դեռ չի ասել: Ունենք մի քանի օր պատրաստվելու համար, տեսնենք, թե ինչպես կլինի»,- ասաց Հովհաննես Հարությունյանը :

Հայաստանի հավաքականը մարտի 22-ին կընդունի Կոսովոյի թիմին, մարտի 26-ին կհյուրընկալվի Չեխիայի հավաքականին։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում