21:25  ,  18 մարտի, 2024

Դեւիդ Բեքհեմն ընկել է սնոուբորդից եւ կորցրել գիտակցությունը (տեսանյութ)

Անգլիայի հավաքականի, «Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ, ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբի համասեփականատեր Դեւիդ Բեքհեմը Կանադայում հանգստի ժամանակում ընկել է սնոուբորդից եւ կորցրել գիտակցությունը։

Սոցիալական ցանցերում Բեքհեմը գրառում է արել՝ հայտնելով, որ թեթեւ վնասվածքներ է ստացել։

Փետրվարի 14-ին մարզասրահում մարզման ժամանակ ոտքի կոտրվածք էր ստացել Դեւիդ Բեքհեմի կինը՝ Վիկտորյան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում