18:32  ,  18 մարտի, 2024

Եվրո-2024. Ֆրանսիայի հավաքականի նոր համազգեստը (ֆոտո)

Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականը ներկայացրել է նոր համազգեստը, որով հանդես կգա Եվրո-2024-ում եւ Փարիզի Օլիմպիական խաղերում։

Ֆրանսիայի հավաքականի տեխնիկական հովանավորը Nike ընկերությունն է։

Նոր համազգեստի առանձնահատկությունը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի լոգոյի ռետրո տարբերակն է՝ ոսկեգույն աքաղաղը։

Եվրո-2024-ի խմբային փուլում Ֆրանսիայի հավաքականի մրցակիցները կլինեն Նիդերլանդների եւ Ավստրիայի հավաքականներն ու անցումային հանդիպումների A ուղու հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում