17:58  ,  18 մարտի, 2024

Աչերբին հեռացվել է Իտալիայի հավաքականից

Միլանի «Ինտերի» պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին հեռացվել է Իտալիայի հավաքականի հայտացուցակից եւ չի մասնակցի առաջիկա ընկերական հանդիպումներին։ Պատճառը Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» դեմ Ա Սերիայի խաղում բրազիլացի պաշտպան Ժուան Ժեսուսի հասցեին ենթադրյալ ռասիստական բովանդակության արտահայտություններն են, հաղորդում է Sky Sport-ը։

Իտալիայի հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Վենեսուելայի եւ Էկվադորի հավաքականների հետ։

29-րդ տուրի «Ինտեր» - «Նապոլի» խաղում Աչերբին ու Ժեսուսը վիճել էին։ Հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում