03:14  ,  18 մարտի, 2024

«Մասթերս»․ Ալկարասը եզրափակիչում հաղթեց Մեդվեդեւին

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացված «Մասթերս» մրցաշարի հաղթողի տիտղոսը։

Եզրափակիչում իսպանացի թենիսիստը երկրորդ տարին անընդմեջ մրցեց աշխարհի չորրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւին՝ 7:6 (7:5), 6:1:

Ալկարասը հաղթանակի համար կստանա 1,1 միլիոն դոլար եւ 1000 վարկանիշային միավոր։ Մեդվեդեւը կստանա 585 հազար դոլար եւ 650 վարկանիշային միավոր։

Կանանց մրցաշարում (WTA-1000) երկրորդ անգամ տիտղոսը նվաճեց աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:0 հաշվով հաղթեց աշխարհի 9-րդ ռակետ, հույն Մարիա Սակարիին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով