03:14 18 մարտի, 2024Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացված «Մասթերս» մրցաշարի հաղթողի տիտղոսը։
Եզրափակիչում իսպանացի թենիսիստը երկրորդ տարին անընդմեջ մրցեց աշխարհի չորրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւին՝ 7:6 (7:5), 6:1:
Ալկարասը հաղթանակի համար կստանա 1,1 միլիոն դոլար եւ 1000 վարկանիշային միավոր։ Մեդվեդեւը կստանա 585 հազար դոլար եւ 650 վարկանիշային միավոր։
Կանանց մրցաշարում (WTA-1000) երկրորդ անգամ տիտղոսը նվաճեց աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:0 հաշվով հաղթեց աշխարհի 9-րդ ռակետ, հույն Մարիա Սակարիին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.