11:05  ,  17 մարտի, 2024

Ինդիան Ուելսի «Մասթերս»․ Եզրափակիչի մասնակիցները

ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի տիտղոսը կվիճարկեն աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասն ու աշխարհի չորրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը։

Կիսաեզրափակիչում Ալկարասը 1:6, 6:3, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի երրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիներին, Մեդվեդեւը 1:6, 7:6 (7:3), 6:2 պարտության մատնեց աշխարհի 17-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլին։

Անցած տարվա եզրափակիչում Ալկարասը Մեդվեդեւին հաղթել էր 6:3, 6:2 հաշվով։

Ինդիան Ուելսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով