18:25  ,  15 մարտի, 2024

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն գոլը՝ Դիմարկոյի կատարմամբ (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Բարսելոնա» - «Նապոլի» (3:1), «Արսենալ» - «Պորտու» (1:0, 11մ՝ 4:2), «Բորուսիա Դորտմունդ» - «ՊՍՎ Էյնդհովեն» (2:0), «Աթլետիկո Մադրիդ» - «Ինտեր» (2:1, 11մ՝ 3:2) հանդիպումների արդյունքում շաբաթվա լավագույն գոլ է ճանաչվել իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոյի գոլը «Աթլետիկոյի» դեմ խաղում, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։

«Ինտերը» պարտվել էր հետխաղային 11-մետրանոցներով եւ դուրս մնացել պայքարից։

Քառորդ եզրափակիչի զույգերը կազմել են․

«Արսենալ» (Անգլիա) - «Բավարիա» (Գերմանիա)

«Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)

«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս