14:27  ,  14 մարտի, 2024

«Մասթերս»․ Մեդվեդեւը դուրս եկավ 1/4 եզրափակիչ եւ կմրցի Ռունեի հետ

Աշխարհի չորրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը դուրս է եկել ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Ռուսաստանցի թենիսիստը 6:4, 6:4 հաշվով պարտության է մատնել աշխարհի 13-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին։ Մրցախաղը տեւել է 1 ժամ եւ 17 րոպե։

Մեդվեդեւի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 7-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեն։

Ինդիան Ուելսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով