02:04  ,  13 մարտի, 2024

«Մասթերս»․ Ալկարասը քառորդ եզրափակիչում է

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Իսպանացի թենիսիստը 6:3, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 58-րդ ռակետ, հունգարացի Ֆաբիան Մարոժանին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 16 րոպե։

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի եւ ավստրալացի Ալեքս Դե Մինորի դիմակայության հաղթողը։

Ինդիան Ուելսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով