14:58  ,  12 մարտի, 2024

Սերոժ Թիթիզյանն անկյունայինից գոլ է խփել Իտալիայի Դ Սերիայում (տեսանյութ)

Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի եւ ԲԿՄԱ-ի նախկին կիսապաշտպան, փետրվարից իտալական «Ջիոեզեում» հանդես եկող 24-ամյա կիսապաշտպան Սերոժ Թիթիզյանը անկյունայինից գոլ է խփել  Իտալիայի D սերիայի I ենթախմբի 30-րդ տուրի խաղում։

Սերոժ Թիթիզյանը «Սան Լուկայի» դեմ խաղում աչքի է ընկել երկրորդ րոպեին։

«Ջոյեզեն» հաղթել է 2։1 հաշվով եւ 27 խաղից հետո 7 միավորով վերջինն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում