14:42  ,  12 մարտի, 2024

Արման Ծառուկյան․ Մտադիր եմ նոկաուտի ենթարկել Օլիվեյրային

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ)  UFC դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) պատրաստվում է նոկաուտի ենթարկել դասակարգման առաջին համար, բրազիլացի Չարլզ Օլիվեյրային։

«Ես լավագույնն եմ այս դիվիզիոնում եւ կցուցադրեմ բոլորին UFC 300 մրցաշարում։ Ես բազմակողմանի մարտիկ եմ եւ կարող եմ մրցակցել Օլիվեյրայի հետ գրեփլինգում, բռնցքամարտում, կարող եմ անել այն ամենը, ինչ նա կփորձի անել։

Ես մտադիր եմ նոկաուտի ենթարկել Օլիվեյրային, ստանալ բոնուս եւ տիտղոսային մենամարտը, քանի որ եկել է իմ ժամանակը»,- Արման Ծառուկյանի խոսքը մեջբերում է The Schmo-ն։

Արման Ծառուկյանը Օլիվեյրայի հետ կմենամարտի ապրիլի 13-ին Լաս Վեգասում, UFC 300 մրցաշարում։ Այդ մենամարտի հաղթողը տիտղոսային մենամարտ կանցկացնի ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում