10:35  ,  11 մարտի, 2024

Գվարդիոլա․ Կլոպը կվերադառնա

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան վստահ է, որ «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Անգլիայից հեռանալուց հետո կվերադառնա։

«Յուրգեն Կլոպը կվերադառնա, նա շատ է սիրում այս աշխատանքը։ Կլոպը մեր թիմը դարձրել է ավելի ուժեղ, ինձ է դարձրել ավելի ուժեղ մարզիչ։ Նրան մաղթում եմ վերադարձ, որքան հնարավոր է շուտ։ Ֆուտբոլին պետք են Կլոպի նման մարդիկ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հունվարին Կլոպը հայտարարել է, որ այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից» եւ առնվազն մեկ տարի չի զբաղվի մարզչական աշխատանքով։ Նա նաեւ խոստացել է, որ Անգլիայում «Լիվերպուլից» բացի այլ թիմի երբեք չի մարզի։

Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Լիվերպուլը» տանը 1:1 հաշվով էր խաղացել «Մանչեսթեր Սիթիի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում