00:19  ,  11 մարտի, 2024

«Բայերը» հաղթեց եւ 10 միավոր գերազանցում է «Բավարիային» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 25-րդ տուրում առաջատար «Բայերը» Լեւերկուզենում ընդունեց «Վոլֆսբուրգին»։ Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։

28-րդ րոպեին հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց գերմանացի պաշտպան Մորից Իենցը։

37-րդ րոպեին «Բայերի» առաջին գոլը խփեց նիգերիացի կիսապաշտպան Նեյթան Տելան։ 86-րդ աչքի ընկավ գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը։

«Բայերը» 67 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 10 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Բավարիայից»։ «Վոլֆսբուրգը» 13-րդն է՝ 25 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Բայեր» - «Վոլֆսբուրգ»՝ 2:0 

Նեյթան Տելա, 37, Ֆլորիան Վիրց, 86

Հեռացում՝ Մորից Իենց («Վոլֆսբուրգ»), 28, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով