Սիմֆերոպոլի «Տավրիայի» նիգերիացի պաշտպան Դելե Ադելեյեն փախել է ուկրաինական ակումբի մարզաբազայից՝ դադարեցրելով աշխատակիցների հետ կապը։
Նոյեմբերի 14-ին Ադելեյեն ֆաքսի միջոցով «Տավրիայի» ղեկավարությանը հայտնել է, որ միակողմանի խզում է պայմանագիրն ակումբի հետ, հաղորդում է թիմի պաշտոնական կայքը:
Ենթադրվում է, որ Ադելեյեն «Տավրիայի» հետ պայմանագիրը խզել է ՖԻՖԱ-ի պատժամիջոցների պատճառով: Ավելի վաղ ՖԻՖԱ-ն որոշել էր, որ առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ժամանակ «Տավրիան» չի կարող գնել ու վաճառել ֆուտբոլիստների։
Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում Ադելեյեն մասնակցել է երկու խաղի: 23-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրվում է Մախաչկալայի «Անժին»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

16:02 , 13 հոկտեմբերի
14:30 , 13 հոկտեմբերի
12:18 , 13 հոկտեմբերի
11:20 , 13 հոկտեմբերի
10:32 , 13 հոկտեմբերի
10:12 , 13 հոկտեմբերի 
09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի