11:45  ,  10 մարտի, 2024

Ինդիան Ուելս․ Ջոկովիչի եւ Մեդվեդեւի հաղթանակները

ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող ATP-1000 մրցաշարում հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը։ Սերբ թենիսիստը 6:2, 5:7, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 69-րդ ռակետ, ավստրալացի Ալեքսանդր Վուկիչին։

Ջոկովիչը 400-րդ հաղթանակը տարավ ATP-1000 մրցաշարերում։

Հաջորդ շրջանում Ջոկովիչի մրցակիցը կլինի աշխարհի 123-րդ ռակետ, իտալացի Լուկա Նարդին։

Հաղթական մեկնարկ ունեցավ նաեւ աշխարհի չորրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը, որը 6:2, 6:3 հաշվով հաղթեց աշխարհի 64-րդ ռակետ, իսպանացի Ռոբերտո Կարբալիես-Բաենային։

Մեդվեդեւը հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 29-րդ ռակետ, ամերիկացի Սեբաստիան Կորդան։

Ինդիան Ուելսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով