13:08  ,  16 նոյեմբերի, 2012

«Բարսելոնան» կխախտի ավանդույթը (ֆոտո)

Ֆուտբոլի Իսպանիայի 21-ակի չեմպիոն «Բարսելոնան» կողմնորոշվել է նոր հովանավորի հարցում: Հաջորդ մրցաշրջանից կատալոնական ակումբի հովանավորը կդառնա Qatar Airways-ը, որի տարբերանշանը կլինի թիմի մարզաշապիկի վրա, տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:

Սա առաջին դեպքն է, երբ «Բարսելոնայի» մարզաշապիկի վրա կոմերցիոն կազմակերպության գովազդ կտեղադրվի: «Բարսելոնայի» ղեկավարները բազմիցս նշեն են, որ կատալոնական ակումբը պատկանում է աշխարհին:

Հիշեցնենք, որ ներկայումս կատալոնացիների մարզաշապիկի վրա Qatar Foundation հիմնադրամի տարբերանշանն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում