09:41  ,  5 մարտի, 2024

Դե Յոնգն ու Պեդրին ապրիլից շուտ խաղադաշտ դուրս չեն գա

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» հիմնական կազմի խաղացողներ, 26-ամյա հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգն ու 21-ամյա իսպանացի կիսապաշտպան Պեդրին ապրիլից շուտ խաղադաշտ չեն վերադառնա, հաղորդում է ESPN-ը։

Երկուսն էլ վնասվածքներ էին ստացել Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Լա Լիգայի 27-րդ տուրի խաղում։ Նրանք փոխարինվել էին առաջին խաղակեսում։

«Աթլետիկ» - «Բարսելոնա» հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 0:0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում