09:03  ,  4 մարտի, 2024

Պեդրին ու Դե Յոնգը վնասվածքներ են ստացել

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» 21-ամյա իսպանացի կիսապաշտպան Պեդրին ու 26-ամյա հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը վնասվածքներ են ստացել Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Լա Լիգայի 27-րդ տուրի խաղում, հաղորդում է AS-ը։ Նրանք փոխարինվել էին առաջին խաղակեսում։

Նրանք կանցնեն բուժզննում, որից հետո միայն պարզ կդառնա ապաքինման ժամկետները։

«Աթլետիկ» - «Բարսելոնա» հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 0:0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում