23:20  ,  1 մարտի, 2024

Դուբայ․ Դանիիլ Մեդվեդեւը պարտվեց կիսաեզրափակիչում

Աշխարհի չորրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը չկարողացավ դուրս գալ Դուբայում անցկացվող ATP-500 մրցաշարի եզրափակիչ։

Կիսաեզրափակիչում նա 5:7, 3:6 hաշվով պարտվեց աշխարհի 18-րդ ռակետ, ֆրանսիացի Ուգո Ումբերին։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 50 րոպե։

Ուգո Ումբերը եզրափակիչում կմրցի աշխարհի 23-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուբլիկի հետ։

Դուբայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով