20:01  ,  1 մարտի, 2024

Դուբայ․ Անդրեյ Ռուբլյովը կիսաեզրափակիչում որակազրկվեց մրցավարին հայհոյելու համար

Դուբայում անցկացվող ATP-500 մրցաշարի կիսաեզրափակիչում աշխարհի 5-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը որակազրկվեց երրորդ սեթում մրցավարին հայհոյելու համար։

Աշխարհի 23-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուբլիկի հետ դիմակայության առաջին սեթում 7:6 (7:4) հաշվով հաղթեց Ռուբլյովը, երկրորդ սեթում 7:6 (7:5) հաշվով առավելության հասավ Բուբլիկը։ Երրորդ սեթում 6:5 հաշվով առջեւում էր Բուբլիկը։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն աշխարհի չորրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը եւ աշխարհի 18-րդ ռակետ, ֆրանսիացի Ուգո Ումբերը։

Դուբայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով