19:43  ,  29 փետրվարի, 2024

Լաուտարո Մարտինեսի լավագույն գոլերն «Ինտերում» (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի Ա Սերիայի առաջատար Միլանի «Ինտերի» յութուբյան ալիքը ներկայացրել է թիմի հարձակվող, աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի խաղացող Լաուտարո Մարտինեսի լավագույն գոլերն «Ինտերում»։

Ընթացիկ մրցաշրջանում Լաուտարո Մարտինեսն իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի հետ բոլոր մրցաշարերում խփել է 26 գոլ։

«Ինտերը» 26 տուրից հետո 69 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը եւ 12 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում