12:35  ,  29 փետրվարի, 2024

Ռոնալդուն որակազրկվել եւ տուգանվել է Սաուդյան Արաբիայում

Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի առաջնության կարգապահական կոմիտեն «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին որակազրկել է մեկ խաղով եւ տուգանել 5,3 հազար եվրոյով «Ալ Շաբաբի» դեմ նախորդ խաղում երկրպագուների «Մեսի, Մեսի» վանկարկումներին անպարկեշտ ժեստով արձագանքելու համար, հաղորդում է AP-ն։

Հանդիպումից հետո Ռոնալդուն հայտարարել էր, որ ոչ մի խնդիր չի տեսնում, Եվրոպայում սովորական երեւույթ է իր արածը։

Սաուդյան Արաբիայի առաջնության 21-րդ տուրի խաղում «Ալ Նասրը» «Ալ Շաբաբին» հաղթել էր 3:2 հաշվով, Ռոնալդուն մեկ գոլ էր խփել 11-մետրանոցից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում