19:24  ,  28 փետրվարի, 2024

Դուբայ․ Կարեն Խաչանովը պարտվեց երկրորդ շրջանում

Աշխարհի 15-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Դուբայում անցկացվող ATP-500 մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Հայ թենիսիստը երկրորդ շրջանում մրցեց աշխարհի 36-րդ ռակետ, չեխ Իրժի Լեհեչկայի հետ եւ պարտություն կրեց 7:6 (8:6), 6:7 (5:7), 4:6 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 57 րոպե։

Իրժի Լեհեչկայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 23-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուբլիկը, որը 7:6 (10:8), 7:6 (7:2) հաշվով պարտության մատնեց աշխարհի 28-րդ ռակետ, հոլանդացի Տալոն Գրիկսպորին։

Դուբայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով