19:24 28 փետրվարի, 2024Աշխարհի 15-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Դուբայում անցկացվող ATP-500 մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Հայ թենիսիստը երկրորդ շրջանում մրցեց աշխարհի 36-րդ ռակետ, չեխ Իրժի Լեհեչկայի հետ եւ պարտություն կրեց 7:6 (8:6), 6:7 (5:7), 4:6 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 57 րոպե։
Իրժի Լեհեչկայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 23-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուբլիկը, որը 7:6 (10:8), 7:6 (7:2) հաշվով պարտության մատնեց աշխարհի 28-րդ ռակետ, հոլանդացի Տալոն Գրիկսպորին։
Դուբայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,9 միլիոն դոլար է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.