12:11  ,  28 փետրվարի, 2024

Գվարդիոլա․ Հոլանդի եւ Դե Բրույնեի համագործակցությունը կատարյալ էր

Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է 6:2 հաշվով հաղթանակը «Լուտոն Թաունի» նկատմամբ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում։

5 գոլի հեղինակ է դարձել նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, 4 գոլային փոխանցում է կատարել բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն։

«Հոլանդն անհավանական էր, նրա եւ Դե Բրույնեի համագործակցությունը խաղադաշտում կատարյալ էր։ Կեւինին պետք են Էրլինգի նման խաղացողներ, Էրլինգին էլ պետք են Կեւինի նման խաղացողներ։

Բայց մենք այս փուլում չէինք հայտնի առանց մյուս տղաների։ Յուրաքանչյուրի ներդրումը մեծ է այս հաղթանակում։ Մեզ մնացել է մեկ խաղ, որպեսզի դարձյալ հայտնվենք «Ուեմբլիում»»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Էրլինգ Հոլանդը ակումբային մրցաշարերում մասնակցել է 30 հանդիպման, խփել է 27 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով