02:17  ,  28 փետրվարի, 2024

Մակրոնն ու Կատարի էմիրը Ելիսեյան պալատում ընդունել են Մբապեին (ֆոտո, վիդեո)

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Ելիսեյան պալատում մասնակցել է ընթրիքի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Կատարի էմիր Տամիմ բեն Համադ Ալ Տանիի հետ։

Կարճատեւ զրույցի ընթացքում Մակրոնը Մբապեին ասել է․ «Դու դեռ մեզ համար շատ խնդիրներ կստեղծես», փոխանցում է COPE-ի թվիթերյան էջը։

ՊՍԺ-ն պատկանում է Կատարի ներդրումային հիմնադրամին։ Անցած ամռանը փարիզյան ակումբի ղեկավարությունը հայտարարել էր, որ Մբապեն անվճար չի հեռանա եւ կերկարաձգի համագործակցությունը մինչեւ 2025թ․ հունիս։ Սակայն հիմա Մբապեն որոշել է ամռանը ազատ գործակալի կարգավիճակում լքել ՊՍԺ-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English