22:12  ,  27 փետրվարի, 2024

«Յուվենտուսն» առաջարկ կանի Զիդանին

Թուրինի «Յուվենտուսը» գլխավոր մարզիչի պաշտոնում ցանկանում է տեսնել թիմի նախկին խաղացող, Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Զինեդին Զիդանին, հաղորդում է Forza Juve-ն։

51-ամյա մասնագետը 2021թ․ հունիսին Արքայական ակումբից հեռանալուց հետո մարզչական աշխատանքով չի զբաղվել։

«Յուվենտուսի» ղեկավարությունը գոհ չէ թիմի իտալացի գլխավոր մարզիչ Մասիմիլանո Ալեգրիի աշխատանքից եւ ցանկանում է ամռանը փոխել մարզչական շտաբը։

Հաջորդ ամիս թուրինյան ակումբը կսկսի բանակցությունները Զիդանի հետ։

Իտալիայի առաջնության 26 տուրից հետո «Յուվենտուսը» 57 միավորով երկրորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում