20:24  ,  27 փետրվարի, 2024

Կարեն Խաչանով․ Առանձնահատուկ մրցաշար է, քանի որ ապրում եւ մարզվում եմ Դուբայում

Աշխարհի 15-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը մեկնաբանել է հաղթական մեկնարկը Դուբայի ATP-500 մրցաշարում։ 1/16 եզրափակիչ հայ թենիսիստը 6:2, 6:3 հաշվով հաղթել է աշխարհի 72-րդ ռակետ, ֆրանսիացի Լյուկա Վան Աշին։

«Շատ գոհ եմ արդյունքից։ Դոհայից հետո ընդամենը երկու օր եմ հանգստացել եմ։ Մրցաշարերի միջեւ դադարը շատ կարճ է։ Հրաշալի է այսպիսի հաղթանակով մեկնարկելը, պայմաններին հարմարվելը։

Սա ինձ համար առանձնահատուկ մրցաշար է, քանի որ ապրում եւ մարզվում եմ Դուբայում։ Տեսնում եմ շատ երկրպագուների։ Շնորհակալ եմ բոլորին»,- Խաչանովի խոսքը մեջբերում է Sports.ru-ն։

1/8 եզրափակիչում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի 36-րդ ռակետ, չեխ Իրժի Լեհեչկան, որը 6:4, 3:6, 7:5 հաշվով պարտության է մատնել աշխարհի 77-րդ ռակետ, հունգարացի Մարտոն Ֆուչովիչին։

Դուբայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով