18:22  ,  27 փետրվարի, 2024

Դուբայ․ Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը

Աշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Դուբայում անցկացվող ATP-500 մրցաշարում։

Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 72-րդ ռակետ, ֆրանսիացի Լյուկա Վան Աշի հետ հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 6:2, 6:3:  Պայքարը տեւեց 1 ժամ եւ 20 րոպե։

1/8 եզրափակիչում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի 36-րդ ռակետ, չեխ Իրժի Լեհեչկան, որը 6:4, 3:6, 7:5 հաշվով պարտության մատնեց աշխարհի 77-րդ ռակետ, հունգարացի Մարտոն Ֆուչովիչին։

Դուբայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով