09:03  ,  27 փետրվարի, 2024

Լաուտարո Մարտինեսի 100 գոլերը՝ Իտալիայի Ա Սերիայում (տեսանյութ)

Իտալիայի Ա Սերիայի առաջատար Միլանի «Ինտերի» յութուբյան ալիքը ներկայացրել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի 100 գոլերն Իտալիայի առաջնությունում։ 

26-րդ տուրում «Լեչեի» դարպասը նա գրավեց երկու անգամ՝ գոլերի քանակը հասցնելով 101-ի։ «Ինտերը» հաղթեց 4:0 հաշվով։

26-ամյա ֆուտբոլիստն «Ինտերում» հանդես է գալիս 2018 թվականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում