22:53  ,  26 փետրվարի, 2024

«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Սեւիլիայի» խաղացողին

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել «Սեւիլիայի» եւ Իսպանիայի երիտասարդական հավաքականի 20-ամյա պաշտպան Խուանլուին (Խուան Լուիս Սանչես), հաղորդում է AS-ը։

Նա պետք է ժամանակի ընթացքում պատրաստվի փոխարինել Արքայական թիմի 32-ամյա իսպանացի պաշտպան Դանի Կարվախալին։

Ընթացիկ մրցաշրջանում Խուանլուն մասնակցել է 30 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում