02:02  ,  26 փետրվարի, 2024

«Ռեալը» հաղթեց «Սեւիլիային» Մոդրիչի գոլի շնորհիվ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում առաջատար «Ռեալը» Մադրիդում մրցեց «Սեւիլիայի» հետ։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 81-րդ րոպեին խփեց խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, որը դրանից 6 րոպե առաջ էր դուրս եկել փոխարինման։

Արքայական թիմը 65 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 8 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնայից»։ «Սեւիլիան» 15-րդն է՝ 24 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 26-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Սեւիլիա»՝ 1:0 (տեսանյութ)

Լուկա Մոդրիչ, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս