22:58  ,  25 փետրվարի, 2024

«Ինտերի» հաղթանակը՝ 4:0 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 26-րդ տուրում առաջատար «Ինտերը» հյուրընկալվեց «Լեչեին» եւ առավելության հասավ 4:0 հաշվով։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ Աչքի ընկան նաեւ իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին եւ հոլանդացի պաշտպան Ստեֆան Դե Վրեյը։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր։ Նա 63-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով եւ մեկ րոպե անց փոխարինվեց։

25 խաղից հետո «Ինտերը» 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսից» (26 խաղ)։ «Լեչեն» 14-րդն է՝ 24 միավոր։

Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր

«Լեչե» - «Ինտեր»՝ 0:4 

Լաուտարո Մարտինես, 15, 56, Դավիդե Ֆրատեզի, 54, Ստեֆան Դե Վրեյ, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում