22:58 25 փետրվարի, 2024Իտալիայի առաջնության 26-րդ տուրում առաջատար «Ինտերը» հյուրընկալվեց «Լեչեին» եւ առավելության հասավ 4:0 հաշվով։
Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ Աչքի ընկան նաեւ իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին եւ հոլանդացի պաշտպան Ստեֆան Դե Վրեյը։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր։ Նա 63-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով եւ մեկ րոպե անց փոխարինվեց։
25 խաղից հետո «Ինտերը» 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսից» (26 խաղ)։ «Լեչեն» 14-րդն է՝ 24 միավոր։
Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր
«Լեչե» - «Ինտեր»՝ 0:4
Լաուտարո Մարտինես, 15, 56, Դավիդե Ֆրատեզի, 54, Ստեֆան Դե Վրեյ, 67
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.