Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում առաջատար Լեւերկուզենի «Բայերը» հյուրընկալեց «Մայնցին»։ Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմն առավելության հասավ 2:1 հաշվով։
Արդեն երրորդ րոպեին «Բայերից» գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական։ 8-րդ րոպեին հյուրերը վերականգնեցին հավասարությունը։ «Բայերի» հաղթական գոլը 68-րդ րոպեին խփեց գերմանացի կիսապաշտպան Ռոբերտ Անդրիխը։
«Բայերը» 61 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 11 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Բավարիայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Մայնցը» նախավերջինն է՝ 15 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 23-րդ տուր
«Բայեր» - «Մայնց»՝ 2:1
Գրանիտ Ջակա, 3, Ռոբերտ Անդրիխ, 68 - Դոմինիկ Կոր, 8
Հեռացում՝ Ժեսիկ Նգանկամ («Մայնց»), 80
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում