14:01  ,  22 փետրվարի, 2024

Դանի Ալվեսը դատապարտվեց 4,5 տարվա ազատազրկման

«Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսը մեղավոր է ճանաչվել Բարսելոնայի գիշերային ակումբներից մեկում 23-ամյա կնոջ բռնաբարության գործով եւ դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման, հաղորդում է BBC-ը։ Նա տուժողին պետք է վճարի 150 հազար եվրո փոխհատուցում։

Դատախազը Ալվեսի համար պահանջել էր 9 տարվա ազատազրկում։

Դանի Ալվեսը կալանավորված էր անցած տարվա հունվարից։ Հանցագործությունը տեղի էր ունեցել 2022թ․ դեկտեմբերին, գիշերային ակումբի զուգարանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս