12:02  ,  22 փետրվարի, 2024

ՄԼՍ․ «Ինտեր Մայամիի» հաղթական մեկնարկը, Մեսիի եւ Սուարեսի գոլային փոխանցումները (տեսանյութ)

«Ինտեր Մայամին» հաղթանակով մեկնարկեց հյուսիսամերիկյան ֆուտբոլային ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունում։

Ֆորտ Լոդերդեյլում «Ինտեր Մայամին» ընդունեց «Ռեալ Սոլթ Լեյքին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին ու ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը դարձան գոլային փոխանցման հեղինակ։

Մեսին անցկացրեց ամբողջ հանդիպումը, Սուարեսը փոխարինվեց 90-րդ րոպեին։

«Ինտեր Մայամին» 3 միավորով գլխավորեց Արեւելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում