04:26  ,  22 փետրվարի, 2024

Ծանրամարտի ԵԱ-ում հաղթանակած Հայաստանի թիմի դիմավորումը «Զվարթնոցում»՝ ուղիղ

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը Բուլղարիայում ավարտված Եվրոպայի առաջնությունից վերադարձել է հայրենիք։

NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում «Զվարթնոց» օդանավակայանից, որտեղ դիմավորում են հաղթանակած թիմին։

 Հայաստանը երկամարտի 10 մեդալով առաջինն էր: 17 ծանրորդով Եվրոպայի առաջնությանը մասնակցած Հայաստանի թիմը նվաճել է 4 ոսկե, 3 արծաթե եւ 3 բրոնզե մեդալներ:

Եվրոպայի չեմպիոն են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ) եւ Հակոբ Մկրտչյանը (96 կգ):

Արծաթե մեդալակիրներ են դարձել Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը եւ Սիմոն Մարտիրոսյանը:

Բրոնզե մեդալներ են նվաճել՝ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Գարիկ Կարապետյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը:

Ընդհանուր առմամբ Հայաստանը նվաճել է 26 մեծ եւ փոքր մեդալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում