11:19  ,  21 փետրվարի, 2024

Հենրիխ Մխիթարյան․ Այս արդյունքը մեծ նշանակություն չունի

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է 1:0 հաշվով հաղթանակը Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում։

«Այս արդյունքը մեծ նշանակություն չունի, քանի որ դեռ ունենք պատասխան հանդիպում։ Գիտենք, որ խաղում էինք շատ բարդ թիմի դեմ, որ կարողանում է բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել։

Մենք բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցինք, բայց մրցակիցը գերազանց էր պաշտպանվում։

Մենք ցանկանում ենք կրկնել անցած տարվա ուղին եւ դարձյալ հասնել եզրափակիչ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Mediaset-ը։

Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում «Աթլետիկոյի» դեմ խաղացել էր 72 րոպե։

Թիմերի պատասխան հանդիպումը Մադրիդում տեղի կունենա մարտի 13-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում