21:05  ,  18 փետրվարի, 2024

Յանիկ Սիները՝ Ռոտերդամի ATP 500 մրցաշարի հաղթող

Իտալացի Յանիկ Սիները նվաճեց Ռոտերդամում անցկացված ATP 500 շարքի մրցաշարի հաղթողի տիտղոսը։

Եզրափակիչում այս տարվա Australian Open-ի հաղթողը մրցեց ավստրալացի Ալեքս դե Մինորի հետ եւ առավելության հասավ 7:5, 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 6 րոպե։

22-ամյա Սիները նվաճեց 12-րդ տիտղոսը կարիերայում եւ ATP դասակարգման աղյուսակում կլինի երրորդը՝ շրջանցելով ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով