20:01  ,  17 փետրվարի, 2024

«Նապոլին» վերջին րոպեին խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում չեմպիոն «Նապոլին» ընդունեց «Ջենոային» եւ վերջին րոպեին խփած գոլի շնորհիվ խուսափեց պարտությունից՝ 1:1:

47-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց հյուրերի դանիացի կիսապաշտպան Մորտեն Ֆրենրուպը։

«Նապոլիից» աչքի ընկավ բելգիացի հարձակվող Սիրիլ Նգոնժը։

24 խաղից հետո «Նապոլին» 36 միավորով 9-րդն է, «Ջենոան» (25 խաղ) 12-րդն է՝ 30 միավոր։

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Նապոլի» - «Ջենոա»՝ 1:1 (տեսանյութ)

Սիրիլ Նգոնժ, 90 - Մորտեն Ֆրենրուպ, 47

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում