22:24  ,  13 փետրվարի, 2024

WTA-1000․ Կորի Գաուֆի սենսացիոն պարտությունը

Աշխարհի երրորդ ռակետ Կորի Գաուֆը սենսացիոն պարտություն կրեց Դոհայում անցկացվող WTA-1000 մրցաշարի երկրորդ շրջանում։

Ամերիկացի թենիսիստուհին մրցեց աշխարհի 42-րդ ռակետ, չեխ Կատերժինա Սինյակովայի հետ եւ պարտություն կրեց 2:6, 4:6 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 22 րոպե։

1/8 եզրափակիչում Կատերժինա Սինյակովայի մրցակիցը կլինի աշխարհի 63-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզը։

Դոհայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,2 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով